Ներքին 1 տարի առաջ - 17:35 31-05-2025

Երևանի բուժիչ՝ Աղի լիճ. մարդիկ գալիս են այստեղ բուժվելու հույսով

«Որոշ մարդիկ Աղի լճի ցեխը հանում են, քսում են իրենց վրա և ասում են, որ օգտակար է: Այդքան ուսումնասիրված չէ, մի մասն ասում է օգտակար է, մյուս մասը՝ ոչ: Պահանջ ենք դնում, որ ցեխը քսելուց հետո փոքր լիճը չմտնեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տեղի աշխատակից Արթուր Խանջյանը:

Աղի լիճը գտնվում է «Գաջի գործարանի» հետնամասում: Անվանումը հուշում է, որ ջրամբարում ահռելի քանակությամբ աղ կա։ Այն ունի երկու ավազան, որից փոքրն ավելի աղի է: Աղի լիճը հայտնի է բուժիչ հատկությամբ: Լճի ջրի աղայնությունը մոտ 13% է, ինչի շնորհիվ այստեղ լողալը շատ հեշտ է: Շատերը այս լիճը համեմատում են Մեռյալ ծովի հետ, որի աղայնությունը 34% է։

Ինչպես նշում է պարոն Խանջյանը, տեղանքը բարեկարգվում է. «Լավ ընկերներ կան, որոնք այստեղի մշտական այցելուներ են և օժանդակում են շինարարական աշխատանքներին: Ես այցելուներին բաժանում եմ երկու խմբի՝ ուղղակի այցելուներ և շինարարական աշխատանքներին օժանդակող մարդիկ»:

Ավազանի մոտ է գտնվում «աղի ջրվեժը»,որը խողովակից ցայտող ջրի շիթ է։ 3 մետր բարձրությունից ջրվեժի պես ներքև գահավիժող այս մաքուր ու սառը ջրով այցելուները մաքրաջրվում կամ ամառային շոգից հովանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում