Ներքին 1 տարի առաջ - 13:44 31-05-2025

Ինձ սազական չէ նման բաներին անդրադառնալը. Գյումրիի ավագանու անդամը՝ իրեն ծեծելու մասին

Oragir.News-ի տեղեկություններով՝ ծեծի են ենթարկել Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Նարեկ Միրզոյանին։

Ըստ մեր աղբյուրի` ծեծկռտուքը կապաված է ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի նախկին անդամ Կարեն Բադալյանի հետ։

Նշենք, որ վերջերս Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամները ահազանգել էին, որ իրենց խմբակցության մանդատը փորձում են գողանալ։ Բանն այն է, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամներից մեկը` Կարեն Բադալյանը, մանդատ վայր էր դրել, բայց չէին դադարեցրել լիազորությունները, ինչի պատճառով ցուցակի հաջորդ թեկնածուն՝ Նարեկ Միրզոյանը, չէր կարողացել ստանալ մանդատը։

Լրագրողների արձագանքի և դաշինքի անդամների հետևողականության շնորհիվ, ի վերջո՝ Նարեկ Միրզոյանը կարողացավ ստանալ իր մանդատը։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Նարեկ Միրզոյանից։

«Առաջին անգամ եմ իմացա...նման բան չի եղել, ինձ սազական չէ նման բաներին անդրադառնալ»,-հայտարարեց Նարեկ Միրզոյանը։

«Մեր քաղաքը» դաշինքի անդամը շեշտեց, որ այս պահին զբաղված է աշխատանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում