Ներքին 1 տարի առաջ - 12:22 31-05-2025

Քանդենք, չսարքենք․ Մարզահամերգային համալիրի գետնանցումը չի բարեկարգվում

Հունվարի 8-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տարիներ շարունակ եղել է անբարեկարգ և վտանգավոր տարածք, որն օգտագործվել է ոչ նպատակային՝ որպես ժամանցի և գիշերակացի վայր։ Իսկ այժմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի թույլտվությամբ քանդվել են 190 քմ ինքնակամ շինությունները, որի հետո տարածքը պիտի բարեկարգվի։

Oragir.News-ը շրջել է նշված տարածքում և արձանագրել, որ շինարարական որևէ աշխատանք չի իրականացվում, իսկ տարածքը գտնվում է անբարեկարգ ու խարխլված վիճակում։

Այս հատվածով անցնելը, հատկապես երեկոյան ժամերին շարունակում է մնալ վտանգավոր, իսկ վերակառուցման աշխատանքների մասին խոստումները, առայժմ մնում են օդում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով