Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 12:16 31-05-2025

7-ամյա տղային 5 տարի փակել էին բնակարանում աղբի և տեսախցիկների ներքո․ Lenta

Կուբանում 7-ամյա տղա է հայտնաբերվել մոր և տատիկի կողմից մեկուսացված վիճակում։ Մեկ սենյականոց բնակարանում նա 5 տարի փակված է եղել, ապրելով աղբի, խավարասերների հետ։ Տանը գտնվել է 10 տեսախցիկ նրա ամեն քայլը վերահսկելու համար։

Տղան չի հաճախում մանկապարտեզ կամ դպրոց, չի ունեցել խաղալիքներ, հագուստ կամ անկողնային պարագաներ։ Նրա մայրը և տատիկը հրաժարվել են շփվել անհանգստացած հարևանների և սոցիալական ծառայությունների հետ։

Երեխան չի լվացվել մեկ տարուց ավելի, սնվել է հազվադեպ։

Վերջին միջոցառումների արդյունքում՝ ՌԴ Ազգային գվարդիան բացել է բնակարանի դուռը, որտեղ էլ հայտնաբերվել է այս ողբերգական իրավիճակը։

Տղային տեղափոխել են վերականգնողական կենտրոն, որտեղ մասնագետները աշխատում են նրա ֆիզիկական և հոգեբանական առողջության վերականգնման վրա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին