Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:24 30-05-2025

Չհայը մայրաքաղաքները լրիվ խառնել է. նստավայրը Երևանում է, բայց հոգին՝ Իստամբուլում. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նոր կարդացի Նիկոլի վերջին գրառումն, ըստ որի՝ «պետությունը պետք է էական դերակատարություն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում»։

Բացատրեմ՝ սա ինչ է նշանակում.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 4 գլխավոր աթոռ՝ Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղեմ և Պոլիս։ Սրանցից միայն մեկում է պետությունը որոշիչ միջամտություն ունենում, և դա՝ Թուրքիան է։ Թուրքիան հստակ վերահսկում է Պոլսո պատրիարքի ընտրությունը, թույլ չի տալիս անցանկալի թեկնածուների առաջադրումը և փաստացի՝ ընտրում է իրեն հարմար հոգևոր «պաշտոնյա»։

Այժմ Նիկոլը հայտարարում է, որ ինքն էլ է ուզում նման «դերակատարություն» ունենալ Էջմիածնում։ Այսինքն՝ ինչու՞ ենք զարմանում, որ նրա համար մոդելն ու օրինակը՝ Թուրքիան է։ Հենց այս հարցում էլ՝ կրկին նա կամրջվում է Էրդողանի պետության «մեթոդաբանության» հետ։

Ասեմ՝ սա պարզապես քաղաքական հավակնություն չէ, սա հարված է հոգևոր ինքնության սրբազան սահմանին։ Երբ պետությունը ձեռք է մեկնում դեպի Աթոռ՝ դա արդեն ոչ թե աշխարհիկության մասին է, այլ՝ իշխելու նկրտում հայրապետի վրա։

Հայ ժողովուրդը իր պատմության մեջ կաթողիկոս է կորցրել սովետի ճնշումներով, պարսից շահերի կամքով, սուլթանի վերահսկողությամբ։ Այսօր նիկոլական իշխանությունն է ասում, որ ուզում է այդ պատմությունը կրկնել՝ իր կամքով ձևավորելով եկեղեցու գլուխը։

Հիմի էս Չհայը մայրաքաղաքները լրիվ խառնել է. նստավայրը Երևանում է, բայց հոգին՝ Իստամբուլում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»