Ներքին 1 տարի առաջ - 12:27 30-05-2025

Երևանում երիտասարդ ամուսինների, պարեկների ու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 1 ամսական աղջնակի կյանքը. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ու շնորհիվ ծնողների, պարեկների, ինչպես նաև «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների, հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ծառայություն կատարելիս են լինում Բագրատունյաց պողոտայում, երբ նրանց են մոտենում «Opel» մակնիշի ավտոմեքենայով ամուսիններ և պարեկներին հայտնում, որ իրենց մանկահասակ երեխան վատ է զգում իրեն, և 1 վայրկյանն էլ անգամ կփրկի երեխայի կյանքը, եթե պարեկները մորն ու երեխային ուղեկցեն «Մուրացան» մանկական հիվանդանոց:

Պարեկներն առանց երկմտելու մորն ու երեխային տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենայով ու շտապ հասցնում են «Մուրացան» բժշկական կենտրոն:

Արդեն տեղում, շնորհիվ բժիշկների, երեխայի կյանքը հնարավոր է լինում փրկել, քանի որ ոչ միայն ջերմում էր, այլև եթե 1 րոպե էլ ուշանար, գուցե հնարավոր չլիներ փրկել երեխայի կյանքը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 ամսական աղջնակ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան