Ներքին 1 տարի առաջ - 14:22 29-05-2025

Վիրավորները տարբեր վնասվածքներ են ստացել, բայց 4-ն էլ դուրս են գրվել. մանրամասներ` Շիրակի վթարից

Արդեն հայտնել էինք, որ երեկ ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Oragir.News-ը վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանում է ստացել Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Մեր բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 հոգի, քերծվածքներ էին ստացել։ Ամբուլատոր բուժօգնությունը ստացել և դուրս են գրվել»,-հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնից։

Նշենք, որ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Նանե Ա․-ն, 20-ամյա Լիլիթ Ա․-ն և Երևանի բնակիչ 23-ամյա Մերի Հ․-ն ստացել էին վիրավորում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով