Ավելին 1 տարի առաջ - 12:45 29-05-2025

Երգիչ Անդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել

Երգիչ Անդրեն իր Սեդա տատիկի 95-ամյա տարեդարձի կապակցությամբ ինստագրամի իր էջում հրապարակել է հուզիչ տեսանյութ, որտեղ տատիկը պատմում է ընտանիքի մասին հիշողություններ։

«Շնորհավոր 95-ամյակդ իմ սիրելի Սեդա բաբո: Դու մեր տան սիրտն ես՝ ու սիրո անսպառ աղբյուրը։ Քո ժպիտով է լուսավորվել իմ մանկությունն ու հիմա էլ միշտ ուժ ես տալիս ինձ»,- տեսանյութին կից գրել է Անդրեն:

Տեսանյութում Սեդա տատիկը պատմում է, թե ինչպես էր Անդրեն դեռ մանկուց իր կողքին՝ պատերազմի տարիներին, երբ նրա որդին՝ Անդրեի հայրը ռազմաճակատում էր։

«Երբ տանից հաց էր պակասում, բոլորը գիտեին, որ Անդրեն հացը կիսել է հարևան բազմազավակ ընտանիքի հետ»,- ասում է նա։

Պատերազմի տարիներին էլ Անդրեի ցանկությունը երգելու մասին էր։

Տատիկը հիշում է նաև, թե ինչպես էր Անդրեն իր թանկարժեք գլխաշորերը վերցնում և իր համար բեմական կոստյում էր պատրաստում։ Տարիներ անց, Անդրեն դարձել է ընտանիքի միավորող ուժը՝ հոգ տանելով բոլորի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»