Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:39 29-05-2025

Անգլիայում ծնվել է վեցոտանի կատու՝ հազվագյուտ գենետիկ շեղումով․ New York Post

Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ է եկել վեցոտանի կատու, որը, բժիշկների կարծիքով, տառապում է պոլիմելիայով՝ ծայրահեղ հազվագյուտ գենետիկ շեղում, որի դեպքում կենդանին ունենում է հավելյալ վերջույթներ։

Հենրիետա անունով այս տաբբի կատվիկը ներկայումս գտնվում է Feline Friends փրկարարական կազմակերպության խնամքի ներքո։ Չնայած շեղմանը` նրա առողջական վիճակը կայուն է, և կյանքին սպառնացող որևէ անմիջական վտանգ չկա։

Բժիշկների վարկածով՝ ամենահավանական պատճառը սիամական երկվորյակ սաղմի մասնակի կլանումն է մայր կատվի արգանդում։ Արդյունքում Հենրիետան ծնվել է լրացուցիչ զույգ ոտքով, որոնք ներկայումս զարգացած են մկաններով ու ոսկորներով։

Կազմակերպության կամավորներից 60-ամյա Փեթ Դրայդենը պատմել է, որ սկզբում կարծում էին՝ կատուն պարզապես մաշկային բծեր ունի, սակայն շուտով նկատել են վերջույթների աճն ու շարժունակությունը։

Վերջնական նպատակն է Հենրիետայի համար կազմակերպել վիրահատություն՝ հավելյալ վերջույթները հեռացնելու, որպեսզի նա կարողանա ապրել լիարժեք և երջանիկ կյանքով։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին