Ներքին 1 տարի առաջ - 10:11 29-05-2025

Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի մայրացու ոչխարներին ու գառներին․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 35-ամյա Արայիկ Հայրապետյանը տարօրինակ ձայներ է լսում, ապա ընտանքի անդամների հետ դուրս է գալիս և նկատում, որ գայլերը ոչխարների հոտը հոշոտել են։

Արայիկը ասում էր․ «Ժամը 01։20-ի կողմերը կլիներ, տարօրինակ ձայներ լսեցինք, ընտանիքով դուրս եկանք ու ինչ տեսնենք՝ մի իսկական աղետ։ Մի քանի գայլեր հոշոտել էին գառներից մոտ 70-ին, մի քանիսին էլ լուրջ վնասվածքներ էին պատճառել։ Գայլերի կողմից հոշոտված ոչխարների մեծ մասը մայրացուներ են, որ պետք է ծնեին, մի մասին իրենց հետ տարել են, մի քանիսին էլ սատկած բերել հասցրել են մեր տների մոտ։ Նույն պահին դեպքի մասին տեղեկացրեցինք գյուղապետին, ում հանձնարարականով տեղակալը եկավ, տեղեկացրեցինք նաև ոստիկանության Գավառի բաժին, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատին։ Ոստիկանները ու փրկարարները եկան, արձանագրեցին տեղի ունեցածը, հիմա սպասում ենք լույսը բացվի, որպեսզի խնդրանքով դիմենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ գոնե մեզ օգնության ձեռք մեկնեն»։

Գյուղացիներն էլ նշում էին․

«Ընտանիքը գյուղի հարգված ու աշխատասեր՝ առավոտից իրիկուն ոչխարաբուծությամբ զբաղվող ու հող մշակող մարդիկ են։ Ընտանիքում ապրում են 65-ամյա Աշոտ Հայրապետյանը, 57-ամյա Սուսաննա Կարապետյանը, 35-ամյա Արայիկ Հայրապետյանը, 30-ամյա Ալվինա Անտոնյանը, 6-ամյա Աշոտ Հայրապետյանը, 4-ամյա Անգելինա Հայրապետյանը, 2-ամյա Ալեն Հայրապետյանը և 53-ամյա Կարեն Բադոյանը, իսկ ոչխարաբուծությամբ էլ զբաղվում են բանկերից վերցրած գումարներով։ Մարզպետարանը կարող է նաև օգնել, որպեսզի բանկերը մի 3 տարի վարկերը սառեցնեն, միչև մեջքները դզվի, էս աղետից դուրս գան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով