Մամուլ 1 տարի առաջ - 08:02 28-05-2025

Իրավապահ համակարգում վրդովված են ու դժգոհ անարդարությունից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը կարծես շտապել է բարձրաձայնել «հերոսության» մասին՝ հայտարարելով, թե իբր ինքն է բացահայտել ՀՀ ՔԿ շենքի չհրկիզվող պահարանից կատարված աղմկահարույց գողության դեպքը։ Երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրայինի եթերում հայտարարել է. «Դեպքը բացահայտվել է Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, երբ քննիչը տեսել է առերեւույթ հանցանք կատարած անձին, քննիչի հետեւողականության արդյունքում հետագայում հնարավոր եղավ բացահայտել առերեւույթ հանցանք կատարած անձին»։

Ստացվում է՝ Պողոսյանի միտքը սա է. «Քաղաքացու տանից գողություն են անում, ու ինքը գնում, հաղորդում է տալիս դեպքի մասին, նշանակում է՝ հաղորդում տվող քաղաքացին բացահայտե՞ց դեպքը ու գտա՞վ գողերին»։
Հիշեցնենք, որ խոսքը մայիսի 21-ին տեղի ունեցած «դարի հանցանքի» մասին է, երբ 590 հազար դոլար էին գողացել Արթուր Պողոսյանի ղեկավարած քննչականի շենքի չհրկիզվող պահարանից։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համայնքում այս հայտարարությունը, մեղմ ասած, վրդովմունք է առաջացրել։ Բանն այն է, որ ուժային կառույցի աշխատակիցները վրդովվել են, թե ինչու է Կոմիտեի նախագահը ՆԳՆ-ի, Հակակոռուպցիոն Կոմիտեի, ԱԱԾ-ի աշխատանքը վերագրում միայն Քննչական կոմիտեին, երբ իրականում դեպքի բացահայտման գործում առանցքային դեր են ունեցել ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ՆԳՆ ոստիկանությունը, որոնք շուրջօրյա ռեժիմով աշխատել են, անցել տեսախցիկների հետքերով, իրականացրել օպերատիվ գործողություններ և հասել հանցագործին։

Իսկ ահա Պողոսյանը ընդամենը հաղորդում ներկայացնողն է եղել՝ որ նման դեպք է արձանագրվել ու գումար է հափշտակվել եւ, առանց կարմրելու, փաստացի հայտարարել է, թե ինքն է բացահայտել «դարի հանցագործությունը»։

Իրավապահ համակարգում այս քայլը դիտարկվում է ոչ միայն անբարեխիղճ, այլև պոտենցիալ վնասակար, այն ժամանակ, երբ համակարգում վստահության վերականգնումն առաջնահերթություն պետք է լինի: Բայց եթե ամեն մեկը գա ու սեփականացնի մյուսի կատարած աշխատանքը, այդ դեպքում ո՞ւր մնաց մասնագիտական էթիկան ու պետական շահը։

Միգուցե Արթուր Պողոսյանը չգիտի, բայց արժանապատիվ լռությունը երբեմն առավել ուժեղ է, քան հրապարակային ինքնագովազդը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք