Ներքին 1 տարի առաջ - 23:57 27-05-2025

Իրանն ու Հայաստանը կարող են միմյանց կապել Պարսից ծոցն ու Սև ծովը. Խաթիբզադե

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իրանն ու Հայաստանը կարող են միմյանց կապել Պարսից ծոցն ու Սև ծովը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Իրանն պատրաստ է ամբողջ Հարավային Կովկասին և Հայաստանին տրամադրել տնտեսապես խելացի ճանապարհ դեպի Պարսից ծոց։

Հայաստանը Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց պոտենցիալ շուկա: Այսօր «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։

Նա շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի սահման։ Իրանն էլ իր հերթին պատրաստ է անցուղի տրամադրել դեպի Պարսից ծոց։

«Իրանը միակ երկիրն է, որը կապում է Պարսից ծոցն ու Կասպից ծովը, իսկ Պարսից ծոցն ու Կասպից ծովն ընդգրկում են աշխարհի ավանդական էներգետիկ ռեսուրսների՝ գազի և նավթի գրեթե 70 տոկոսը։ Այս կապը նշանակում է, որ մենք կարող ենք տրամադրել տնտեսապես խելացի և լավ ուղիներ ամբողջ Հարավային Կովկասին, այդ թվում՝ Հայաստանին»,- ասաց իրանցի նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով