Ըստ էության 1 տարի առաջ - 20:00 27-05-2025

Ըստ էության․ Իշխանությունը բանակը դարձնում է աղքատների տիրույթ

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման վարչության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանին։

Նրա հետ խոսել ենք մայիսի 28-ը՝ անկախության վերականգնման օրը չարժևորելու, եռատոնից զրկելու և Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների, Սահմանադրությունը «խաղաղության պայմանագրին» հարմարեցնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այս որոշման դեմ ընդդիմության քայլերի, ընտրություններին մասնակցելու, գումարով զինվորական ծառայությունից ազատվելու, երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների միջև եղած լարվածության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Բազեյանը շեշտում է՝ գումարով զինվորական ծառայությունից ազատվելու նախագիծն առհասարակ չպետք է ընդունվի։

«Նիկոլի իշխանությունը բանակը քանդում է։ Բանակը դարձնում են աղքատների․․․․։ Էլ չեմ խոսում արտաքին պարտքի մասին։ Մեզ բոլորիս Նիկոլը դրել է տոկոսի տակ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող