Ներքին 1 տարի առաջ - 14:33 27-05-2025

Կապերը Հայաստանի և Եվրաջասթի միջև շատ ամուր են․ Աննա Վարդապետյան

Հայկական կողմն արդեն սկսել է համագործակցությունը Եվրաջասթի հետ և տարվա վերջում կունենա իր ներկայացուցիչն այդ կառույցում։

Այդ մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Երևանյան երկխոսություն-2025» համաժողովում։

«Մի պրակտիկ հարց, որ կցանկանայի նշել, այն է, որ մենք արդեն սկսել ենք մեր շփումն ու համագործակցությունը Եվրաջասթի հետ, և գտնվում ենք վերջնական գործընթացի մեջ՝ կապի դատախազին Եվրաջասթի գրասենյակ ուղարկելու փուլում. տարվա վերջում մենք կավարտենք գործընթացը և ներկայություն կունենանք կառույցի գրասենյակում։ Մենք միջազգային շատ կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ արդեն ամենօրյա շփման մեջ ենք մեր գործընկերների հետ»,- ասաց Վարդապետյանը։

Վարդապետյանը հավելեց, որ նկատի ունի անդրազգային հանցագործությունները՝ փողերի լվացումը, ֆինանսական հանցագործությունները։ Նրա կարծիքով՝ կապերը Հայաստանի և Եվրաջասթի միջև շատ ամուր են: Նա շեշտեց, որ երկրորդ հարցը բարոյականության բաղադրիչն է, ինչն էական է։

Վարդապետյանն անդրադարձել է դատական համակարգում իրավիճակի բարելավմանը՝ այդ համատեքստում կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում