Ներքին 1 տարի առաջ - 12:50 27-05-2025

Նոր Նորքի Միկոյան փողոցում «ողջ մնացած» 13 ծառերից 3-ը ևս «մահամերձ են»

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցում 2023 թվականի հունիսի 3-ին տնկված «բարձրարժեք, թանկարժեք, գիտաֆանտաստիկ» 26 սոսիներից 13-ը չորացել են, որից երկուսն արդեն հանվել են, իսկ 11-ը կարող եք գնալ և ինքնուրույն տեսնել։

Ծառերն այս տարի ընդհանրապես չեն ջրվել, ոռոգման համակարգը չի միացվել։

ծառերից կապված՝ հենակի դեր կատարող, բոլոր թելերը պոկված ու քրքրված են։

Տարածքի խոտը չի հնձվել, վստահ եմ նաև սեզոնային սրսկում չի իրականացել։

«Ողջ մնացած» 13 ծառերից 3-ը ևս «մահամերձ են», իսկ այսպիսի անխնամ վիճակը շարունակվելու դեպքում բոլբրն էլ նույն ճակատագրին են արձանանալու։

Այս ծառերը գնվել են մոտ 100.000 դրամով՝ Եվրոպայից, իսկ մեկնաբանությունում կդնեմ սոսի ծառի նկար, որը մինչև Արմեն Բեգոյանի գալն է գնել քաղաքապետարանը՝ 5.000 դրամով. մեր տեղական տնկարաններից։

Երեկոյան տեսանյութով ավելի պարզ ցույց կտամ իրավիճակը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում