Ներքին 1 տարի առաջ - 21:54 26-05-2025

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարել առցանց տիրույթում և մեդիադաշտում խտրական և ատելության խոսքի տարածման աճը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրային։

Հյուրին ուղեկցել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը:

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է զուգակցվի դրանց խթանմանն ուղղված համակարգային և հետևողական քայլերով։
Պաշտպանը նշել է, որ իր աշխատանքի ուղղությունները բավական ընդգրկուն են, ի թիվս այլնի, ներառելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման հարցերին։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բռնության դեմ պայքարը պահանջում է ոչ միայն իրավական հստակություն, այլև քաղաքական կամք, հանրային գիտակցության բարձրացում և ոլորտային համակարգված մոտեցում։ Այս համատեքստում նա կարևորել է մեր երկրում ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը՝ նշելով, որ այն էական ազդեցություն է ունեցել նման դեպքերի բացահայտման, կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանվածության մակարդակի բարձրացման գործում։

Անդրադառնալով ատելության և խտրականության դրսևորումներին՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարել առցանց տիրույթում և մեդիադաշտում խտրական և ատելության խոսքի տարածման աճը, այդ թվում՝ քաղաքական և հանրային գործիչների կողմից արվող հայտարարություններում։ Նա նշել է, որ այս երևույթները լրջորեն խաթարում են հանդուրժողականության և իրավահավասարության սկզբունքները։

Քննարկման առանցքային թեմաներից էր նաև իրավահավասարության ապահովման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ընդունումը։

«Թեև տարիների ընթացքում այս ոլորտում արձանագրվել են մի շարք դրական զարգացումներ, այնուամենայնիվ առկա են խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն համապարփակ օրենսդրական բարեփոխումների և նպատակային պետական քաղաքականության միջոցով։ Այդ համատեքստում օրենքի ընդունումը կդառնա առանցքային քայլ՝ ուղղված հավասարության երաշխավորմանը»,- ասել է Պաշտպանը։

Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման և ոլորտային համագործակցության հնարավորությունները՝ ուղղված քննարկված ոլորտներում առկա խնդիրների առավել արդյունավետ հաղթահարմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի