Արտաքին 1 տարի առաջ - 20:24 26-05-2025

Մերցը հայտարարել է Կիևին մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումները վերացնելու մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ այժմ Ուկրաինան չունի սպառազինության կիրառման միջակայքի սահմանափակումներ, որոնք նրան մատակարարում են Բեռլինը և նրա դաշնակիցները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Berliner Zeitung թերթը, այս մասին կանցլերը հայտարարել է մայիսի 26-ին ասուլիսի ժամանակ:

«Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումներն այլևս չկան»,- ասել է նա:

Կանցլերը նշել է, որ այդպիսով ուկրաինացի զինվորականները կկարողանան հարվածներ հասցնել Ռուսաստանի թիկունքային շրջանների ռազմական թիրախներին:

Միևնույն ժամանակ Մերցն ընդգծել է, որ զենքը չպետք է կիրառվի քաղաքացիական թիրախների դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ