Ներքին 1 տարի առաջ - 17:42 26-05-2025

Հերթական գողությունը՝ էլեկտրոնային ծխախոտների խանութից. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հերթական խանութի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայի պողոտա 16/20 հասցեում գործող «Սմոլ հաուս Արմենիա» խանութը թալանել են։

Ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մայիսի 24-ի ժամը 22։00-ից միչև մայիսի 25-ի ժամը 09։50-ն ընկած ժամանահատվածում անհայտ անձը, կոտրելով նշված խանութի երկաթե դուռը, մտել է ներս և այնտեղից հափշտակել էլեկտրոնային ծխախոտներ։

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված խանութը և դրան հարակից մի քանի խանութներ բազմաթիվ անգամ թալանել են ու շատ դեպքերում տուժողները չվստահելով համայնքային ոստիկանությանը, ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար չեն էլ դիմել ոստիկանություն ու երեկ նշում էին․

«Դիմենք, չդիմենք, անկապ տանելու են բերեն ու գողին կամ գողերին չեն էլ բռնելու։ Հիմա էլ հույս չունենք թե այս դեպքը կբացահայտվի մինչ դեռ գողությունը արձանագրելու պահը նկարահանած տեսախցիկների կադրերն էլ ենք տրամադրում, բայց ոչ մի օգուտ։ Արդեն մտածում ենք, որ տեղի ոստիկանները մատերի արանքով են նայում նման հանցագործությունների բացահայտմանը կամ էլ օդից կախված տեղեկություներով ոստիկանները դրանց հետ լավ էլ կապի մեջ են։ Ո՞վ է տեսել գլխավոր փողոցում խանութ թալանեն ու գիշերը ոչ մի ոստիկան չշրջի, եթե ոստիկանները գոնե ժամը մեկ շրջեն այդ փողոցներով գողերը կիմանան, որ հակաօրինական գործողություններ անելիս կնկնեն ոստիկանների թակարդը։ Հիմա թասիբի հարց է, որ գոնե բռնեն գողերին ու հայտնաբերեն գողունը»։

Խանութին հերթական անգամ պատճառվել է մոտ 1 մլն 200 հազար դրամի վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով