Ներքին 1 տարի առաջ - 09:20 26-05-2025

Կվադրոցիկլի վթարից մահացած 16–ամյա աղջիկները դասարանի հետ էքսկուրսիա էին գնացել՝ դասղեկի հետ

Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետեւանքով մահացած աղջիկները սովորում էին Երեւանի թիվ 29 ավագ դպրոցում, այդ օրը դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել։

NEWS.am–ի տեղեկություններով, դասարանի հետ նաեւ ծնողներ են եղել։ Դեպքը տեղի է ունեցել եկեղեցու մոտակայքում։ 10–րդ դասարանում սովորող 4 աշակերտ որոշել է կվադրոցիկլ նստել, ղեկին ինստրուկտորն է եղել։ Դեպքին ականատես ծնողները սոցցանցերում գրել են, որ ինստրուկտորը գերազանցել է արագությունը, ինչի հետեւանքով կվադրոցիկլը կողաշրջվել է, վթարից հետո վարորդը դիմել է փախուստի։ Նշենք, որ ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ վարորդը ձերբակալվել է, տեղեկություններ կան, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Հիշեցնենք՝ մայիսի 24–ին Ծաղկաձորում կվադրոցիկլի կողաշրջման հետևանքով մահացել էին 16–ամյա երկու աղջիկ։ Վթարի հետեւանքով կա եւս 2 տուժած։

Համացանցում տարածվում է մահացած աշակերտներից մեկի լուսանկարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով