Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:08 25-05-2025

Ռուբեն Վարդանյան, դու շատ անելիք ու ասելիք ունես, դու բազմաթիվ սպասող մարդիկ ունես. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբեն Վարդանյան,
Ուժեղ ու կամային մարդ, այսօր քո ծննդյան տարեդարձն է: Զարմանալի մարդ ես դու, ում կատարած ընտրություններն ու կայացրած որոշումները կարող են շատ հաճախ հասկանալի չլինել անգամ ամենամտերիմների համար։ Ես գիտեմ, որ քո մեջ կրում ես բացառիկ հավատ առ Աստված ու անսահման սեր առ Հայաստան ու հայկականություն։

Ամենից շատ ուզում եմ, որ այդ հավատն ու սերը օգնեն քեզ հաղթահարել այս փորձությունը, քանդվեն քեզ ֆիզիկապես գերության մեջ պահող շղթաները։ Դու շատ անելիք ու ասելիք ունես, դու բազմաթիվ սպասող մարդիկ ունես։ Շնորհակալ եմ քեզ քո լինելու, քո տարբերվող լինելու, քո չհանձնվելու, քո՝ խեղճությունը մերժելու, քո՝ Հայաստանն այսքան սիրելու ու պաշտպանելու, քո՝ շատերին տված թեւերի համար»…

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով