Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:24 25-05-2025

Այս զույգի` Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված բոլոր ծրագրերը մատուցվում են «միամտաբար հավատալու» սոուսով

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Աննա Հակոբյանը գրել է` 2018֊ի ամռանը նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ, որ գուցե հնարավոր կլինի կանխել պատերազմը։

Գերվստահ եմ` գալու է պահը, ամուսինն էլ հայտարարելու է`
֊ Քարվաճառը հանձնեցի, ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ Արցախը ճանաչեցի Ադրբեջանի կազմում` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ Կիրանցը կործանեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ միջանցք տվի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ Տիգրանաշենն ու Ոսկեպարը հանձնեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ Սահմանադրությունը փոխեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ Հայոց ցեղասպանությունն ուրացա` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ Անկախության հռչակագրից հրաժարվեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ 300 հազար ադրբեջանական խաժամուժին բերի ՀՀ` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ Հայաստանն ապառազմականացրի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,
֊ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ուզեցին` արեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ..

Ողբերգությունն այն է, որ այս զույգի` Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված բոլոր ծրագրերն ու գործողությունները մատուցվում են ահա այսպիսի անմեղ` «միամտաբար հավատալու» սոուսով։ Կործանարար քայլերի քողածածկման և հասարակ մարդկանց կողմից ներում ստանալու հանճարեղ կոնցեպտ։

Իսկ տրագիկոմեդիայի վերջում նախատեսված են ներողության խոսքեր, գուցե` Հուդայի արցունքներ. ներողություն եմ խնդրում զոհերի համար, գերիների համար, Տիգրանաշենի համար, Հռչակագրի համար, Սահմանադրության համար, Հայաստանի համար»...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով