Արտաքին 1 տարի առաջ - 14:40 25-05-2025

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկոն՝ Բելառուսում ծնելիության նվազման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը միջոցներ կձեռնարկի ծնելիությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար:

Այս հարցը նա բարձրացրել է Լյուբանի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, գրում է sputnik.by-ը:

«Աղջիկները չեն ուզում ծննդաբերել: Այժմ մենք կմտածենք բազմազավակ և այլ ընտանիքներին աջակցելու նոր միջոցների մասին: Ոչ միայն բնակարանային պայմանները: Չնայած կարծում էի, որ եթե բնակարան կառուցենք, ապա բոլորը կշտապեն ծննդաբերել: Բայց՝ ոչ»,- ասել է պետության ղեկավարը:

Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում ծնելիության ցածր մակարդակի պատճառները միայն կանայք չեն։

«Դե, ոչ բոլորը, կան նաև նորմալ կանայք, որոնք ծննդաբերում են, իսկ տղամարդիկ արդեն… Տեսեք, տղամարդիկ առաջվանը չեն, մեր սերնդից հետո այլև տղամարդ չի մնացել»,- ասել է Լուկաշենկոն լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Իվան Գոլովատիի հետ զրույցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով