Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:07 25-05-2025

Հայրենիքը սակարան չէ, ծառայությունը բոլորիս պարտքն է. փողատերը չպետք է դառնա «արտոնյալ», շինականը՝ պարտավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայրենիքը սակարան չէ, ծառայությունը բոլորիս պարտքն է։

Այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած «փրկագնով» բանակից ազատվելու մասին օրենքի նախագիծը երկուշաբթի վաղ առավոտյան, ժամը 9։00 քննարկվելու է ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Պատրաստվում եմ այդ անկյունադարձային նիստին։ Ամեն ինչ պետք է անենք, որ՝
հակասահմանադրական օրենքը չընդունվի։ Սրանով չփլուզվի մեր պաշտպանական, անվտանգային համակարգը։

Հայրենիքը չդառնա փող, փողատերը՝ «արտոնյալ», շինականը՝ պարտավոր։ Մանրակրկիտ, փաստարկներով պատրասվում եմ հապշտապ հրավիրվելիք նիստին՝ հանուն մեր Երկրի, ապագայի, Զինված ուժերի, մեր հազարավոր նահատակների ու այս պահին Հայրենիքի առաջ, դժվարին պայմաններում իրենց պարտքը կատարող ու բոլորիս խաղաղությունն ապահովող դիրքապահի։

Երկուշաբթի թեժ է լինելու։ Հետեւեք նիստին։


Լուսանկարն երկու տար առաջ լուսահոգի ընկերս՝ Մհեր Սահակյանն էր արել ՀՀԶՈՒ ամենաբարձրադիր մարտական հենակետերից մեկում, ուր հերթական այցի ժամանակ ճաշ պատրաստեցի ու արդեն 2 ամիս այդ դիրքում հերթապահող զինվորների հետ միասին ճաշեցինք։ Հպարտ էի նրանցով ու պայքար նաեւ հանուն նրանց ծառայության։ Կհանդիպենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում