Ներքին 1 տարի առաջ - 22:00 24-05-2025

Մեր գործին խփել են․ Մալաթիայի տոնավաճառը դարձել է գերեզման, մնացել է թաղեն

Հարկային նոր քաղաքականությունը, ինչպես նաև օնլայն հարթակների ակտիվացումը լրջորեն անհանգստացնում են տոնավաճառի աշխատողներին։

Oragir.News-ն այսօր նկարահանում է իրականացրել Մալաթիայի տոնավաճառում և զրուցել է տեղի վաճառողների հետ։ Գրեթե բոլորը միաձայն նշել են՝ առևտուրը բացակայում է, իսկ հարկային բեռը գնալով ավելանում է։

Վաճառողների մի մասը կարծում է, որ իրենց ձայնը պետությունը չի լսում, չնայած հենց իրենք են համարվում ակտիվ հարկ վճարողներ։ Ոմանք էլ մատնանշեցին օնլայն հարթակների՝ մասնավորապես Wildberries-ի և Temu-ի բացասական ազդեցությունը՝ ասելով, որ դրանք խլում են իրենց հաճախորդներին, և լավագույն լուծումը կլինի նման հարթակների գործունեության սահմանափակումը կամ դադարեցումը։

«Ապրանք կարող ես ամեն տեղից բերել, բայց իրացնելը դարձել է հիմնական խնդիրը։ Սա լավագույն պատկերն է, ինչ կարող եք տեսնել՝ մեկ-երկու հաճախորդ։ Օրվա մեծ մասում ընդհանրապես մարդ չկա։ Մալաթիայի տոնավաճառը արդեն դարձել է գերեզման, մնում է՝ թաղման արարողությունը կատարեն»,- դժգոհեց վաճառողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով