Ներքին 1 տարի առաջ - 16:28 24-05-2025

Աղբամանները կան, տեսակավորումը` ոչ. Երևանում վերամշակման ծրագիրը չի աշխատում

2024 թվականին հայտարարվեց, որ մայրաքաղաքի շուրջ 300 հասցեներում կտեղադրվի 930 նոր թափոնաման աղբի տեսակավորման ծրագրի ընդլայնման համար։ Քաղաքային իշխանությունները վստահեցնում էին, որ նոր համակարգը զգալիորեն կխթանի տեսակավորված թափոնների հավաքը։

Oragir.News-ի շրջել է Երևանում և համոզվել, որ իրական պատկերն այլ է։

Թեև թափոնամանները տեղադրված են որոշ հատվածներում, բայց աղբի տեսակավորման գործընթացը փաստացի չի իրականացվում։ Տեսակավորման համար նախատեսված տարաները հաճախ լցված են խառը աղբով, և քաղաքացիները չունեն անհրաժեշտ տեղեկացվածություն կամ պայմաններ՝ թափոնները տարանջատելու համար։

Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել էր այն ակնկալիքով, որ տեսակավորման ընդլայնման արդյունքում կավելանան վերամշակման ուղարկվող թափոնների ծավալները՝ նպաստելով ավելի մաքուր և կայուն քաղաքային միջավայրի ստեղծմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով