Ուղիղ եթեր
Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 09:25 24-05-2025

Ռուսաստանը հաստատել է տաքսիների համար թույլատրված ավտոմեքենաների ցանկը. Lenta

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է այն ավտոմեքենաների ցանկը, որոնք 2026 թվականի ամռանից կարող են օգտագործվել որպես տաքսի։ Ցանկում ընդգրկված են հիմնականում ռուսական «Լադա» մոդելները և չինական արտադրության մեքենաներ: Գրում է Lenta-ն։

Թույլատրված մոդելներն են՝ Lada Granta, Lada Vesta, Lada Aura, Haval F7 / F7x, BAIC U5 Plus, Kaiyi E5:

Այս ավտոմեքենաները կարող են օգտագործվել միայն Economy և Comfort դասի տաքսիներում։ Ինչ վերաբերում է բիզնես դասի տաքսիներին, ապա իրավիճակը դեռևս մնում է անորոշ. շուկայում համապատասխան ավտոմեքենաների բացակայությունը խնդիր է ստեղծում այդ հատվածի սպասարկման համար։

Փորձագետները կանխատեսում են, որ նոր կարգավորումները կարող են հանգեցնել տաքսի ծառայությունների գների աճի, քանի որ ընտրության սահմանափակումը կազդի շուկայի մրցունակության վրա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ