Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:48 12-05-2025

ՔԿ ղեկավարը խայտառակ ելույթ ունեցավ. նա դեռ չի ֆիքսել «մանյովրի»` իրեն վերևից իջեցված/թույլատրված դաշտը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ: Ի տարբերություն ուժային բլոկի այլ դեմքերի, ովքեր փորձված գործ քողարկողներ/թաղողներ են, վերջինս ակնհայտ ապօրինություններն ու այլանդակությունները շատ անտաղանդ ձևով «սվաղելու» փորձեր արեց, սակայն ակնհայտ մնաց «պրյոմի» տակ:

Անփորձությունն էլ իրենն արեց: Քննչականի ղեկավարը իր համար դեռ չի ֆիքսել «մանյովրի»` իրեն վերևից իջեցված/թույլատրված դաշտը և կոծկելու/ֆռցնելու թեման այնքան թափթփված էր անում, որ նույնիսկ քպ-ական սեկտորում էր ծիծաղ առաջացնում:

Ինչ խոսք, նոր կամ զարմանալի բան չի եղել. զեկուցողները գալիս էին ամբիոնի մոտ ոչ թե հանրությանը հաշվետու լինելու, այլ արդարացնելու իրենց նշանակումը ու «իրավական» հիմնավորում ապահովելու իշխանության խոշտանգումների, բռնության և բռնապետական քաղաքականությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում