Սպորտ 1 տարի առաջ - 01:04 24-05-2025

«Նապոլին» դարձավ Իտալիայի չեմպիոն. Մխիթարյանը կբավարարվի արծաթե մեդալով

Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Նապոլին» Սքոթ Մաքտոմինայի և Ռոմելու Լուկակուի գոլերի շնորհիվ տանը 2-0 հաշվով հաղթեց «Կալյարիին», վաստակեց 82 միավոր և հռչակվեց երկրի քառակի չեմպիոն, հիշեցնենք, որ նախորդ 3 չեմպիոնությունները եղել էին 1987, 1990 և 2023 թվականներին։

Ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի համար սա յուրահատուկ ձեռքբերում է, նա իտալական 3 տարբեր ակումբների (Յուվենտուս, Ինտեր, Նապոլի) հետ կարողացել է նվաճել «Սկուդետոն»։

Զուգահեռ ընթացող խաղում Միլանի «Ինտերը» նույն 2-0 հաշվով առավելության հասավ «Կոմոյի» նկատմամբ ու վաստակած 81 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Պատահական չէ հիշել լեգենդար պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը. «Լինել երկրորդը նշանակում է պարտվածների մեջ լինելը առաջինը»։

Սիմոնե Ինձագիի սաների՝ տիտղոս նվաճելու միակ հույսը ՉԼ-ի եզրափակիչն է ՊՍԺ-ի դեմ խաղում, որը կկայանա մայիսի 31-ին Մյունխենում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով