Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 23-05-2025

Կուշտը սովածին մանր է փրթում. թոշակառու 

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց , որ Հայաստանում երբեք այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։ Արդեն մի քանի տարի գործում է թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը: Կառավարության ղեկավարը սա եւս համարում է կենսաթոշակառուների կյանքի բարելավմանն ուղղված ծրագիր:

Այն թեզը, թե թոշակառուները Հայաստանում սկսել են ավելի լավ ապրել ,բացարձակ չի համապատասխանում իրականությանը:

«Մենք ՝թոշակառուներս, դարձել ենք մաթեմատիկոսներ», -ասում է սանահնեցի Էվո պապիկը: Բանն այն է, որ մեկ ամսվա թոշակը, խնայողաբար ծախսելու,ասել է թե դեղորայքին,սննդին,կոմունալ վճարներին բավականացնելու համար բարդ հաշվարկների մեջ են թոշակառուները:

Էվո պապիկն ապրում է կնոջ հետ,երկար տարիներ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի վարորդ է աշխատել.40 տարի: «Մենք շատ բաներից ենք մեզ զրկում, գիտենք` եթե էսօր մի քիչ ավելին թույլ տանք, վաղը սոված կմնանք »,- ասում է բարկացած պապիկն ու հարց ուղղում երկրի ղեկավարին:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»