Ներքին 3 տարի առաջ - 18:36 09-03-2023

Ես չէի սպասում, որ Փաշինյանն այդքան մանր ու վախկոտ է․ Գաբրիելյանովի մուտքը ՀՀ արգելվել է

Ռուսաստանաբնակ հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ Երևանում իր դասախոսությունը չեղարկվում է, քանի որ իրեն արգելվել է մուտք գործել Հայաստան։ Նա մասնավորապես գրել է․

«Ներողություն եմ խնդրում հավաքված հայ երիտասարդ լրագրողներից: Ես ամեն ինչ արեցի, բայց Հայաստանի իշխանությունները լրջորեն վախեցան։ Փաստորեն, հային Հայաստան չթողնելը, հատկապես ՀՀ քաղաքացիություն ունեցողին, ուղղակի գլխիս մեջ չի տեղավորվում։

Իհարկե, ես գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց ես չէի սպասում, որ նա այդքան մանր ու վախկոտ է։

Փաստորեն, Հայաստանին ուտում է դավաճանության ժանգը Թուրքիայի առաջ: Փորձ է արվում քանդել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ։ Իզուր չէ, որ նույնիսկ ուժայինները նրան թուրք Նիկոլ են անվանում։

Բայց հանձնվել պետք չէ: Շանս դեռ կլինի։ Ով իմանար, թե ինչ կաներ երկրաշարժը Թուրքիայում։ Գլխավորն այն է, որ իսկական հայերի գոնե տասը տոկոսը շարունակի իր պայքարը հանուն հայրենիքի, իրենց երեխաներին ու թոռներին սովորեցնի սիրել իրենց նախնիների Հայրենիքը։ Մեզ սովորեցրել են հպարտանալ մեր նախնիների Հայրենիքի մեծ պատմությամբ։ Նիկոլները գալիս և գնում են: Ամեն ինչ լավ կլինի։

Եվ այնուամենայնիվ, ես դատի եմ տալիս Հայաստանի կառավարությանը և անպայման կստիպեմ, որ ինձ թույլ տան մուտք գործել Հայաստան։ Չգիտեմ՝ Փաշինյանը գիտի՞, թե ով է իր նախապապը, բայց իմ նախապապ Նիկոլայը Տաթևի եկեղեցու հոգևոր առաջնորդն է եղել։ Եվ այս բոմժերը չէ, որ պիտի ինձ զրկեն իմ հոր Հայրենիքից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի