Ներքին 1 տարի առաջ - 14:00 23-05-2025

Նոր Հայաստան, նոր օլիգարխ․ ինչպես են Արգելում հիշում գործարար Նարեկ Նալբանդյանին  

Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի գործարանը նոր սեփականատեր ունի։ Այն գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Վերջինս առանձնապես հայտնի է իր ակտիվ բիզնես գործունեությամբ և բազմաբնույթ ներդրումներով։

Նալբանդյանը վերջին տարիներին է ակտիվորեն ներգրավվել բիզնես ոլորտում՝ ձեռք բերելով մի շարք ընկերություններ և ներդրումներ կատարելով տարբեր ոլորտներում։ Սակայն, ինչպես նշում են որոշ աղբյուրներ, նախկինում նա աչքի չի ընկել որևէ առանձնահատուկ գործունեությամբ։

Կոտայքի մարզի Արգել գյուղում նրան հիշում են որպես ոչնչով աչքի չընկնող մի տղայի:

Oragir.News-ի հետ զրույցում Արգել գյուղի վարչական ղեկավար Մաթևոս Ավագյանն ասաց, որ Նալբանդյանի ընտանիքի հետ հարևաններ են եղել։

«Շատ լավ ծնողներ ուներ։ Նարեկն էլ շատ գրագետ, մարդամոտ, մարդկային տղա է։ Քննիչ էր աշխատում։ Կամաց-կամաց աշխատեց ու մտավ բիզնես աշխարհ։ Մարդիկ միանգամից ոչնչի չեն հասնում։ Մարդը խելացի է, դուրս եկավ օրգանից և հասավ այս ամենին, աճեց։ Ես չեմ կարող իր փողերը հաշվել, բայց առավոտ տեսա, որ գործարանը նա է ձեռք բերել»,- նկատեց վարչական ղեկավարը։

Նշենք, որ Նարեկ Նալբանդյանը 2024 թվականին 3 միլիոն դոլարով ձեռք է բերել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33% բաժնեմասը՝ Արտեմ Սահակյանի հետ համատեղ։ Այս ընկերությունը շահագործում է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը։ Նա նաև Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատերն է։ 2025 թվականի փետրվարին Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը՝ 22 խանութով, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատերն է։

Նշենք նաև, որ ընդդիմադիր որոշ գործիչների պնդմամբ՝ Նարեկ Նալբանդյանը վայելում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հովանավորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»