Ներքին 1 տարի առաջ - 20:47 22-05-2025

Մատենադարանում բացվել է հայկական վերականգնողական թղթի արտադրամաս

2025 թ. մայիսի 22-ին Մատենադարանում բացվեց հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։

Գրավոր ժառանգության վերականգնման համար անհրաժեշտ թուղթն այսուհետև կարտադրվի Մատենադարանում՝ մեծացնելով կառույցի անկախությունը միջազգային շուկայից և բացելով ձեռնարկատիրական գործունեության նոր հեռանկարներ։

Արտադրամասի ստեղծումը Մատենադարանի տնօրենի զարգացման ծրագրերից էր և համահունչ է աշխարհասփյուռ ձեռագրական արժեքների հանդեպ մասնագիտական պատասխանատվության հանձնառությանը։

Արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Մատենադարանի բարերար Արարատբանկի տնօրեն Մհեր Անանյանը։

Հայկական վերականգնողական թղթի առաջին նմուշների վրա շնորհակալագրերը փոխանցվել են «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանին, EU4CULTURE ծրագրի հայաստանյան համակարգող Մարինե Կարոյանին և «Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան