Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:32 22-05-2025

Ընդդիմության ներսում սուր մրցակցություն է, թե ով պետք է «հողին հանձնի» Նիկոլի քաղաքական դիակը

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հասարակագիտությունը պնդում է, որ ցանկացած հեղափոխություն 15 տարվա կյանք ունի: Հաշվի առնելով հանգամանքը, որ համացանցային տեխնոլոգիաները մի քանի անգամ արագացրել են սոցիալական գործընթացները, իսկ 2018-ի նիկոլական հեղափոխության ուղիղ հետևանքով կործանվել է Արցախն ու հայերի զգալի մասի ազգային արժանապատվությունը, ապա հեղափոխությունից արդեն 7 տարի անց պետք է հստակ արձանագրել՝ չկա հեղափոխության էներգետիկա, հեղափոխության օրակարգ ու հեղափոխության ծրագիր, հեղափոխության սպասելիքներ, կարճ ասած՝ 2018-ի հեղեփոխությունը գոյություն չունի:

Իսկ հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու Նիկոլի բոլոր փորձերը ոչ թե արդյունավետ չեն, այլև ծաղրի առարկա են: Որ հեղափոխությունն անկել է ու Նիկոլի՝ վարչապետի աթոռը պահելը զուտ ժամանակավոր աշխարհաքաղաքական իրողություններով է պայմանավորված, ապացուցելի է ընդդիմության ներսում առկա սուր մրցակցությամբ, որի «բոնուսի» էությունն այն է, թե ով պետք է «հողին հանձնի» Նիկոլի քաղաքական դիակը:

Բայցևայնպես կա Նիկոլին ու նրա կուրատորներին թերագնահատելու մեծ վտանգ: Կա՞ երաշխիք, որ չի լինելու այն սխալը (մեղմ ասած), որն արվեց 2021-ին: Չէ որ 2021-ի ընտրությունը Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծ ողբերգություններից է, եթե ոչ ամենամեծը: Որովհետև 2021-ի ընտրության արդյունքներով է հայ ժողովրդի անունից դակվել սկզբում կապիտուլյացիայի, այնուհետև Արցախի կործանման դատավճիռը: Իհարկե, հնարավոր չէ 2021-ի ողբերգությունը բարդել ժողովրդի կամ ժողովրդի ընտրության վրա: Հասարակագիտությունն ու պատմագիտությունը ժողովրդին չեն քննում, դերակատարների վարքագիծն ու պատասխանատվությունն են քննում:

Հ.Գ. Առնվազն տարօրինակ է, որ ճիշտ է համարվում ասելը՝ «կրելու ենք», բայց սխալ է համարվում հարցը շոշափելը, թե «ինչու չկրեցիք»: Ի վերջո, քաղաքական ու բարոյական պատասխանատվության հարց կա, որից հնարավոր չէ երկար ժամանակ խուսափել ու խուսանավել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով