Ներքին 1 տարի առաջ - 21:49 21-05-2025

Հայաստանյան «բարդակը» հիշեցնում է 1990-ականների Ռուսաստանը. Լապշին

Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է բյուրոկրատական արկածներով՝ կապված ՀՀ գլխավոր դատախազության պատասխանի հետ. ««Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ իմ հարցման պատասխանը չորրորդ օրն է՝ չեմ կարողանում ստանալ»:

Լապշինը նշում է, որ թեև Հայաստանում գործում է պետական ծառայությունների միասնական հարթակը՝ E-Request, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել պետական մարմիններին և ստանալ պատասխանը առցանց, Գլխավոր դատախազությունը այդ սկզբունքը պարզապես անտեսում է։

«Ինձ շարունակ ասում են՝ «դատախազը զբաղված է», «դատախազը ճաշում է», «դատախազը արձակուրդում է»: Նրանք աաում են՝ մենք Ձեզ կզանգենք, բայց ամենազավեշտալին այն է, որ նրանք նույնիսկ չգիտեն իմ հեռախոսահամարը։ Այսինքն՝ նույնիսկ եթե ուզենային զանգել՝ չէին կարող»։

Արդյունքում՝ քաղաքացիների հոսքը դեպի դատախազության ընդունարան չի նվազում, իսկ պարզ հարցումներին պատասխան ստանալու գործընթացը վերածվում է բյուրոկրատական քաշքշուկի։

Լապշինը, ով հայտնի է իր սարկաստիկ գրառումներով, վերջում գրել է. «Ես էլ միտումնավոր չեմ հուշում իրենց, որ սխալվում են, երբ ինձ հիմարի տեղ են դրել, ինձ շատ ավելի հետաքրքիր է տեսնել, թե որքան հեռու կարող է գնալ այս բարդակը։ Ինձ սա հիշեցնում է Ռուսաստանի 90-ականները»:

Նա ընթերցողներին հորդորում է մտնել E-Request կայք, ստուգել իր հարցման վիճակը՝ օգտագործելով կոդը՝ GG96-4C4B-11F4-7AAC, և հայտնաբերել՝ արդյոք պատասխանը հասե՞լ է։

Առաջինը գտնողին նույնիսկ պաղպաղակ է խոստանում. «Ով առաջինը կգտնի, որ պատասխանը եկել է, նրան պաղպաղակ»:

Ի դեպ, հարցումը վերաբերում է Բելառուսի պահանջով Զվարթնոց օդանավակայանում տեղի ունեցած ապօրինի ձերբակալություններին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»