Արտաքին 1 տարի առաջ - 23:40 20-05-2025

ԵՄ-ն կարող է սեփական պատժամիջոցները կիրառել Իրանի դեմ. Ռուբիո

Եվրամիությունը (ԵՄ) ավելի ուշ կարող է Իրանի դեմ իր սեփական պատժամիջոցները կիրառել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։

«Ես ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպել եմ։ Նրանք առաջ են շարժվում իրենց սեփական գործընթացով, որը մեզանից անկախ է և կարող է լրացուցիչ պատժամիջոցներ ներառել այս տարվա հուլիս-սեպտեմբեր կամ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասել է Ռուբիոն։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ավելի վաղ կասկած էր հայտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար։ Նրա կարծիքով՝ Իսլամական Հանրապետությունից ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջը մեծ սխալ է։

Իրանի ԱԳՆ-ն իր հերթին նշել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները, եթե պատժամիջոցները չեղարկվեն, պատրաստ են ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման ծավալների և մակարդակի սահմանափակումը, բայց երբեք չեն համաձայնի դադարեցնել իրենց միջուկային ծրագիրը, քանի որ խաղաղ նպատակներով ուրանի օգտագործման իրավունքը երաշխավորված է բոլոր երկրների համար, որոնք ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որոնցից առաջինը հենց Իրանն էր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան