Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:27 20-05-2025

Փաշինյանը «հով լռված» է, երբ տգեղ լուսանկարներով անվանարկում են դաշնակից երկրին. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստորեն, Փաշինյանը համերաշխ է պսևդոարևմտամետների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ՝ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում: Ակտիվիստները օդանավակայանի ճանապարհին տեղադրել են «Պուտին մարդասպան» գրությամբ պաստառ:

Սույն շրջանակները մի ողբ են կապում, երբ Ցեղասպանության տարելիցի նախօրեին հայտնի քաղաքական շրջանակներին պատկանող երիտասարդներ այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները(ի դեպ, ես էլ չեմ քաջալերում այդ ակցիան՝ դա համարելով պետական տկարության դրսևորում):

Բայց մեր պսևդոարևմտամետները չեն էլ նկատում, որ իրենց այսօրվա հակառուսական ակցիան նույնքան ու ավելի տգեղ է, քան նույնիսկ թշնամական երկրների դրոշներ այրելը:

Հա, ի դեպ:

Նիկոլ Փաշինյանի սիրտը չդիմացավ ու նա անհապաղ դատապարտեց, երբ Երևանում այրվել էին թշնամական դրոշներ, բայց փաստորեն Փաշինյանը «հով լռված» է, երբ տգեղ լուսանկարներով անվանարկում են դաշնակից երկրի:

Փաստորեն, Փաշինյանը համերաշխ է պսևդոարևմտամետների հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով