Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 20-05-2025

Հայաստանի ամենահարուստ մարդը Նիկոլ Փաշինյանն է․ հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 4 լրատվամիջոցի տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ներկայիս իշխանության օրոք մի շարք կոռուպցիոն դրվագների, շեշտեց, որ բյուջեն իր կառավարման տարիների համեմատությամբ թեպետ աճել է, սակայն համեմատելի չէ այսօրվա կատարված աշխատանքների ծավալն իր նախագահության տարիների աշխատանքների հետ։

Նրա խոսքով «կոռուպցիոն մտքի թռիչքն» այսօր լրիվ այլ ծավալների է։ «Ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ-ի ամենահարուստ մարդն է»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞վ է ավելի հարուստ, Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ամենահարուստ է Ռոբերտ Քոչարյանը, որոշների կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն է, եղան քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ երկուսն էլ հավասարապես հարուստ են։

«Հավասարապես»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի կարող պատասխանել։ «Ես իրանց գրպանը չեմ մտել, ոչ էլ բանի հաշիվը գիտեմ»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չի ուզում լսել Նիկոլ Փաշինյանի անունը։

«Իհարկե Նիկոլը։ Դրա անունը չեմ ուզում լսել»,- նշեց նա։

«Ձեր կարծիքով ով պիտի լինի, էս անասունը, գիտեք չէ անասունն ով ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում