Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:52 20-05-2025

Ալավերդու Կոյուղու «ջրվեժը»՝ տուրիստների հիացմունքի առարկա 

Ալավերդի այցելելիս աչքի է զարնում քաղաքի փոքրիկ «ջրվեժը»: Օտարերկրյա հյուրերի այն հարցին, թե ինչպես է կոչվում այն, ստիպված ես լինում կարկամել ու հետո միայն պատասխանել, որ դա բոլորովին էլ ջրվեժ չէ, այլ Սարահարթ թաղամասի կոյուղաջրերն են, որ վերեւից թափվում են Դեբեդ:

Քաղաքի Սարահարթ թաղամասի հատվածի կոյուղագծերը երբեք միացված չեն եղել կոյուղու մաքրման կայանին, թեպետ այն անկախությունից ի վեր չի գործում եւ ամբողջ քաղաքի կոյուղաջրերն առանց մաքրման լցվում են Դեբեդ գետ: Այնուամենայնիվ բարձր ժայռերից թափող կոյուղաջրերի, գոնե այդ հատվածից հեռացման ուղղությամբ քայլեր տարիներ առաջ Ալավերդու համայնքապետարանը ձեռնարկեց: 2019-ին սուբվենցիոն ծրագրով ներդրումներ կատարվեցին եւ նոր կոյուղագծեր անցկավեցին ,որպեսզի կոյուղաջրերը գոնե այդ հատվածով չհոսեն: Սակայն գումարներն փոշիացան, քանի որ մեկ ամիս անց կոյուղաջրերը կրկին նույն տեղով սկսեցին հոսել, իսկ զբոսաշրջիկները շարունակում են հիանալ «գեղեցիկ ջրվեժի» տեսարանով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում