Ներքին 1 տարի առաջ - 11:00 20-05-2025

Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ

Այս պահին խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ։

«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,– ArmeniaSputnik–ին ասաց ՀՀ ՔԿ խոսնակը։