Ներքին 1 տարի առաջ - 22:19 19-05-2025

Ո՛չ Փաշինյանից եմ գոհ, ո՛չ իր ՔՊ-ից․ մարդկանց սովի են մատնել. սահմանամերձի բնակիչ

Վոլոդյա Հովհաննիսյանը Աղին գյուղի էլեկտրաէներգիայի տեսուչն է։ Ասում է`սիրտս ցավում է, որ գյուղը դատարկվում է, մարդիկ լավ չեն ապրում։

«Ես էս գյուղի արենդատորն եմ, բաժանորդներ ունիմ, որ 20.000 դրամի լույս են վառել, բայց չեն կռնա մուծել։ Մարդը գազ չունի, ինչո՞վ երեխու ճաշը եփե։ Ըսիկ երկիր չէ, Նիկոլ Փաշինյանը ղեկավար չէ։ Ես ո՛չ Փաշինյանից եմ գոհ, ո՛չ իր ՔՊ-ից, ո՛չ իր կնոջից․ մարդկանց սովի են մատնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Աղին գյուղի էլեկտրաէներգիայի տեսուչը։

Վոլոդյա Հովհաննիսյանն ասում է` ինչի՞ Փաշինյանը չգիտի, որ ժողովուրդը իրենից դժգոհ է, կամ ժողովուրդը ինչ վիճակում է ապրում։

«Շատ բան գուզեմ ըսեմ, բայց ընձի թույլ չեմ տա։ Ես չեմ ուզե հայհոյել, սաղից էլ կուշտ եմ ու զզվել եմ»,- ասում է տղամարդը։

Աղինցի տղամարդն ասում է, որ իրենց գյուղը տարեցտարի դատարկվում է, որովհետև աշխատանք և զբաղմունք չկա, մյուս կողմից էլ պետությունն է իր հերթին նպաստում արտագաղթին։ Ոչ միայն սահմանամերձ գյուղում ապրելու համար պայմաններ չեն ստեղծվում, այլև դատարկում են գյուղը։

Նշենք, որ սահմանամերձ Աղին գյուղի միջնակարգ դպրոցը փակվողների շարքում է, միանալու է հարևան Ջրափի գյուղի դպրոցին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան