Արտաքին 1 տարի առաջ - 20:57 19-05-2025

Ավարտվել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը. ինչ են քննարկել նախագահները

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցն ավարտվել է։ Այն տևել է ավելի քան 2 ժամ:

ՌԴ նախագահն զրույցն անվանել է կառուցողական, անկեղծ ու օգտակար։

Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին Մոսկվայի և Կիևի ուղիղ բանակցությունների վերսկսմանն աջակցելու համար։ Ըստ Պուտինի՝ Թրամփը զրույցի ընթացքում հայտնել է իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ՝ նշելով, որ Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին:

Պուտինը հայտարարել է, որ՝

Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո,

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի հարցերը և կարգավորման սկզբունքները։

Ստամբուլում շփումների վերսկսումը խոսում է այն մասին, որ կողմերը ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են։

ՌԴ-ն և Ուկրաինան պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու են երկու կողմերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան