Ավելին 1 տարի առաջ - 11:45 19-05-2025

Օմեգա-3-ի համաշխարհային դեֆիցիտը սպառնում է միլիարդավոր մարդկանց առողջությանը. Scitech Daily

Աշխարհի բնակչության շուրջ 85 տոկոսը բավարար քանակությամբ Օմեգա-3 ճարպաթթուներ չի ստանում, ինչն առողջական լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Կեյս Վեսթերն Ռիզերվ համալսարանի (CWRU) հրապարակած նոր հետազոտությունում։

Օմեգա-3 բազմաչհագեցած ճարպաթթուները կարևոր դեր ունեն ուղեղի, սրտի, տեսողության և իմունային համակարգի գործունեության համար։ Քանի որ մարդկային օրգանիզմը չի կարող արտադրել այս նյութերը, դրանք պետք է ընդունել սննդի կամ սննդային հավելումների միջոցով։

Հետազոտողները զգուշացնում են, որ Օմեգա-3-ի գլոբալ պակասը ոչ միայն սննդային ընտրության հետևանք է, այլ նաև բնապահպանական խնդիր՝ կապված օվկիանոսների տաքացման, ձկնորսության չարաշահման և ջրերի աղտոտման հետ։

Գիտնականներն առաջարկում են զարգացնել բուսական և կենսատեխնոլոգիական այլընտրանքներ՝ Օմեգա-3-ի աղբյուրների կայուն մատակարարումն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով