Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:12 18-05-2025

Դարավոր մշակույթն ու թափթփված կենցաղը՝ մեկտեղված Գնդեվանքի համալիրում

Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Հայաստանում բազմաթիվ են տարբեր դարերի եկեղեցիներն ու վանքերը, որոնք, տրամաբանորեն, պետք է գտնվեն պետական հոգածության ներքո՝ ոչ միայն մեր դարավոր ժառանգությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար, այլև զբոսաշրջությունը խթանելու:

10-րդ դարի Գնդեվանքի եկեղեցական համալիրը Վայոց ձորի մարզի գեղատեսիլ վայրերից մեկն է, որը գրավում է ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին:

Բնության գրկում ծվարած Գնդեվանքը այդքան էլ հաճախ չի հյուրեր ընդունում, սակայն այցելողներին սպասվում է մեծ հիասթափություն:

Oragir.News-ի տեսախցիկը վանական համալիրի բակում ֆիքսել է ամենուրեք թափթփված կենցաղի հետքերը՝ դույլ, աթոռ, բահ, մաքրության պարագաներ, վերմակ ու ներքնակ, որոնք անփութորեն նետված են անգամ դարավոր խաչքարերի վրա:

Բանն այն է, որ այդտեղ բնակվում են ճգնավորներ, որոնք անգամ ջանք չեն թափում օտար աչքից իրենց կենցաղի հետքերը թաքցնելու համար:

Ցավալի է նման անտարբեր ու չվախենանք ասել՝ հանցավոր վերաբերմունքը մեր ունեցածի հանդեպ: Եթե մեր վերաբերմունքն է այդպիսին, էլ ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ օտարներից...

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում