Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:47 18-05-2025

ՔՊ-ն բանակը փորձում է վերածել աղքատ ընտանիքների երեխաներով համալրված զորամասերի. Սարգսյան

Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ՔՊ-ն բանակը փորձում է վերածել աղքատ ընտանիքների երեխաներով համալրված զորամասերի։

ԱԺ-ում վերջերս քննարկվում է մի օրինագիծ,որով բանակը վերածվելու է աղքատների և հարուսների տարանջատման և որով առաջարկվում է 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսինքն՝ աղքատները կգնան սահմանամերձ գոտիներում հայրենիքի համար ծառայելու, իսկ Երևանի կենտրոնում կապրեն ու չեն ծառայի միմիայն հարուստները։

Նիկոլ Փաշինյանը ասում էր չէ, եթե բնակարան ունեք կենտրոնում ու չեք կարողանում ապրել, ապա պետք է վաճառել և գնալ կենտրոնից դուրս։

Այս նախագիծը բանակը վերջնական կազմաքանդման նպատակ ունի և դա բխում է թշնամու շահերից, որ բանակ չունենանք։

Փող տուր, ինչ ուզում էս արա (ՔՊ)
Խախտի փող տու, փող տու խախտի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով