Ներքին 1 տարի առաջ - 22:12 17-05-2025

Ժաննա Անդրեասյանը ԵՄ դեսպանի հետ այցելել է Իսահակյանի տուն-թանգարան

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է եղել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ Ավիկ Իսահակյանը, ինչպես նաև իսահակյանական արվեստի բազմաթիվ երկրպագուներ։

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ՝ Իսահակյանը ներկայացվում է արդի ընկալումների շրջանակում ոչ միայն որպես գրող, այլև հասարակական գործիչ, որը ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխություններին։

Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և անհատ բարերարի աջակցությամբ: Թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է ցուցադրության հայեցակարգը և նոր ցուցանմուշները:

Թանգարանում շրջայց են իրականացրել նաև Հայ-հունական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված իմացությամբ» ֆակուլտետում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողները, որոնք ուսումնական պրակտիկա են անցնում թանգարանում:

Միջոցառման շրջանակում թանգարանի հուշային այգում իրականացվել է ինստալյացիոն ծրագիր՝ «Հնար» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով