Արտաքին 1 տարի առաջ - 15:56 17-05-2025

Հնդիկ տղամարդն ամուսնացել է անծանոթի հետ՝ ծնողների խորհրդով. 2 ամիս անց պարզվել է, որ կինը տրանսգենդեր է

Հնդկաստանում բնակվող Կանպուրի Շաստրի Նագարի մի տղամարդ անսպասելի իրավիճակում է հայտնվել․ նա ամուսնացել է անծանոթ կնոջ հետ՝ հետևելով ծնողների ընտրությանը, սակայն երկու ամիս անց պարզվել է՝ կինը տրանսգենդեր է։ Գրում են տեղական լրատվամիջոցները։

Տղամարդը պատմել է լրագրողներին, որ իր համայնքում ընդունված է, որ ծնողներն ընտրում են զուգընկեր իրենց զավակների համար, և այս դեպքում էլ այդպես է եղել։ Նորապսակներն ի սկզբանե սիրահարվել են միմյանց և խաղաղ ապրել միասին։ Սակայն որոշ ժամանակ անց ամուսինը նկատել է, որ կինը մշտապես խուսափում է ֆիզիկական շփումից։ Երբ ի վերջո դա տեղի է ունեցել, տղամարդը զգացել է, որ ինչ-որ բան սխալ է։

Հասկանալով, որ հարցը կարող է առողջական լինել, ամուսինը կնոջը տարել է բժշկական հետազոտության։ Գինեկոլոգի հետ զրույցից հետո պարզվել է՝ կինը ծնվել է որպես տղամարդ և անցել է սեռափոխման միջամտության։

Տղամարդը, զայրացած և իրեն խաբված զգալով, դիմել է դատարան՝ նշելով, որ իրեն և իր ընտանիքին տեղյակ չեն պահել այդ հանգամանքի վերաբերյալ։ Դատարանը համաձայնել է քննել գործը, իսկ կնոջ ընտանիքի անդամները հիմա կասկածվում են խարդախության մեջ։

Տղամարդու բաժանվելու որոշման մասին դեռևս հստակ տեղեկություն չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»