Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 13:52 17-05-2025

ՌԴ-ում առաջարկում են ալկոհոլը թաքցնել խանութներում. ինչպես ծխախոտը. TASS

ՌԴ Հանրային պալատի փոխքարտուղար Վլադիսլավ Գրիբը կարծում է, որ ալկոհոլը պետք է անհետանա խանութներում գնորդների տեսադաշտից, ինչպես ծխախոտը։ «Եթե իսկապես ուզում ենք պաշտպանել երեխաներին, ապա օղին, կոնյակը ու գարեջուրը չպետք է աչք ծակեն խանութներում»,- ասել է Գրիբը ՏԱՍՍ-ին։

Նա ընդգծել է, որ խանութի դարակներում այժմ ալկոհոլը ներկայացված է գրավիչ դիզայնով շշերով, որոնք դիտարկվում են որպես «գեղարվեստական նմուշներ», ինչը նպաստում է սպառման խթանմանը։ «Ծխախոտը հիմա ոչ մի տեղ չի երևում, թաքցված է՝ և սա շատ տրամաբանական մոտեցում է»,- նշել է նա։

Գրիբը վստահ է՝ ալկոհոլ օգտագործողներն առանց այդ էլ լավ գիտեն իրենց նախընտրած ապրանքանիշերը, ուստի՝ խանութի ցուցափեղկերից դրանք հանելը նրանց չի խանգարի։ Միևնույն ժամանակ, ռեստորաններն ու բարերը, ըստ նրա, կարող են շարունակել ալկոհոլ վաճառել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ