Արտաքին 1 տարի առաջ - 10:18 17-05-2025

Հաղթանակ Պուտինի համար. Արևմտյան մեդիայի արձագանքը Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններին

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում կայացած հանդիպումը տևեց 2 ժամից պակաս։ Արևմտյան մեդիան նշում է, որ Ռուսաստանն այսօր բանակցում է ուժի դիրքերից, ինչն Ուկրաինայի համար թողնում է շատ քիչ շանսեր։

The New York Times-ը գրել է. «Հանդիպումը հաղթանակ էր Պուտինի համար, ով կարողացավ սկսել բանակցությունները՝ առանց մարտի դաշտում հրադադարի նախնական համաձայնության»։

The Washington Post-ը գրել է. «Բանակցությունների վրա ստվեր էին գցել մի շարք պահանջներ, որոնք ուկրաինացիների համար անընդունելի էին, ներառյալ այն պահանջը, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը այն տարածքներից, որոնք Ռուսաստանը միայն մասնակիորեն է վերահսկում»։

The Guardian-ը գրել է. «Վերջնական արդյունքը, հավանաբար, ընկալվելու է որպես հետքայլ Զելենսկու համար՝ հաշվի առնելով նրա համարձակ խաղադրույքը՝ հանդիպում առաջարկել Պուտինին՝ հուսալով դրանով շահել Վաշինգտոնի համակրանքը»։

Reuters-ը գրել է. «Ռուսաստանի պահանջները «կտրված էին իրականությունից և շատ ավելի հեռու էին անցած բանակցություններում հնչեցրած ցանկացած բանից»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան