Մամուլ 1 տարի առաջ - 08:45 17-05-2025

Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի ենք դժգոհություններ ու ահազանգեր ստանում մի շարք կահույք արտադրողներից ու ներմուծողներից, որ դաշտում առկա է անհավասար մրցակցություն: Բանն այն է, որ, մեզ դիմած գործարարների խոսքերով, այսպես թե այնպես, որոշակի արտոնյալ վիճակում են գտնվում Արգավանդում գտնվող խանութներն ու արտադրամասերը:

Ինչպես նշեց մեր զրուցակիցներից մեկը, մեծամասամբ շարունակում են ապրանքի գները սահմանել դոլարով, իսկ վճարումն ընդունել կա՛մ դոլարով, կա՛մ «օրվա կուրսով»՝ առավելապես կանխիկ, հաճախ առանց ՀԴՄ կտրոնի: Երբեմն էլ, եթե փոխանցումով է կատարվում, ապա փոխանցվում է որևէ ֆիզիկական անձի հաշվեհամարի: Գործարարի փոխանցմամբ, խոսքը գուցե ոչ բոլորի, բայց մեծամասնության մասին է, ինչը ստվերային շրջանառության կասկածներ ու ռիսկեր է պարունակում:

Նրանց գումարվում են նաև նույնկերպ աշխատող որոշ արտադրամասեր, որոնք խանութ էլ չունեն և աշխատում են հիմնականում «առցանց»՝ հենց արտադրամասից առաքումով:

Մեկ այլ գործարար «Փաստի» հետ զրույցում նշում էր, որ հարկատուներին հերոս համարող կառավարությունը փորձել է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, բայց որևէ արդյունքի չի հասել, կամ գուցե հետևողական չի եղել՝ գուցե այն պատճառով, որ վախենում են «բունտի նոր օջախ» ստանալուց, քանի որ առանց այդ էլ նման «օջախների» պակաս չկա, իսկ ընտրության շեմին կառավարությունը վախենում է դժգոհության նոր ալիքից: Սակայն, մեր զրուցակցի խոսքով, սրա արդյունքում տուժում են բարեխիղճ հարկատուները, քանզի նման պայմաններում, երբ իրենք գործում են լիարժեք օրինական դաշտում, չեն դիմանում մրցակցությանը: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանիսն արդեն նույնիսկ սնանկացման շեմին են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ