Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 16-05-2025

5 տարեկան Արեգիս ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, թռել երկինք․ 22-ամյա Պարգևի սպանության հետքերով

Ապրիլի 24-ին Էջմիածնում ծեծի էր ենթարկվել 22-ամյա Պարգև Հակոբյանը, ով 13 օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո մահացավ։ 22-ամյա Պարգև Հակոբյանի սպանության պատճառը եղել է մեքենայի՝ ջրափոսով անցնելը, որի պատճառով հագուստ է կեղտոտվել ու այդ թեմայով մեծ վեճ է հասունացել։ 22- ամյա երիտասարդը դաժան ծեծի ենթարկվելուց հետո, 13 օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո մահացել է։

Oragir.News-ն այսօր եղել է Էջմիածին քաղաքում, այցելել Պարգև Հակոբյանի տուն և զրուցել նրա մոր՝ Աիդա Գրիգորյանի հետ։ Սպանված երիտասարդի մայրը նշում է, որ արդար քննություն է ցանկանում։

«Մեղավորները Էջմիածնում հայտնի «գոջոյի» տղաներն են, որոնց մասնակցությամբ սա առաջին դեպքը չէ։ 13 օր տղաս կոմայի մեջ էր, ու իրենք բարձր երաժշտությամբ մեքենայով ման էին գալիս»,- ասաց նա։

Խոսելով Պարգևի կրտսեր եղբոր արձագանքի մասին՝ տիկին Աիդան ասաց. «5-ամյա Արեգիս ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, թռել է երկինք, Աստված պապիկը հանձնարարություն է տվել։ Հիմա որ լացում եմ, դուրս ա գալիս, նայում ա երկնքին, ասում ա՝ «Պարգև տուն արի, մաման քեզ կարոտում ա»»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով